Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցության քննարկումների մեկնարկը տրված է
Թբիլիսիում քննարկում են ռազմական համագործակցությունը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
Փոխանցվում է, որ Թուրքիայի և Վրաստանի երկկողմ համագործակցության հարցերը քննարկվել է Թբիլիսում տեղի ունեցած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի և Թուրքիայի ԶՈւ-ի Գլխավոր շտաբի, բանակի գեներալ Նեջդեթ Օզելիի հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ի հիմնական փաթեթի իրկանացման հարցում: