ՀԱԿ երիտասարդները քննարկել են քրեական տարրերի մասնակցությունը հանրահավաքին
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ ՀԱԿ երիտասարդական կոնգրեսի շրջանակներում բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել նախորդ հանրահավաքի որոշ դրվագների հետ կապված:
Երիտասարդ ակտիվիստներից ոմանք հանրահավաքին նկատել են իրենց թաղերի, այսպես կոչված, որոշ «լավ տղերքի», այսինքն՝ ամբողջովին ապաքաղաքական կիսաքրեական կամ քրեական տարրերի:
Բավականին բուռն բանավեճ է եղել, թե ինչքանով է թույլատրելի կրիմինալին պայքարին մասնակից դարձնելը»:
Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: