Կոչ աշխարհի բոլոր հայ երիտասարդներին
1983-84թթ.-ին մի խումբ երիտասարդներ ԱՄՆ-ում նկարահանում էինք եղեռնի վկաներին որպես պատգամ հետագա սերունդներին: Այդ աշխատանքներին ես էլ եմ մասնակցել և հարցազրույցներ վարել թրքախոս հին սերնդի հետ որպես թուրքերեն իմացող: Տասնյակներով հարցազրույցներ եմ արել, նկարահանելով: Չգիտեմ, թե ինչու եմ վերջերս անընդհատ հիշում մի պապիկի, ով 1915թ.-ին նշանված մի երիտասարդ է եղել, և որպես ականատես պատմեց իր վկայությունները հատիկ-հատիկ իր ընտանիքի անդամների ոչնչացման մանրամասնություններով, ինչպես նաև իր ազգի եղեռնագործության սասրսփելի պատմությունների փոխանցմամբ: Ափսփս, անուն-ազգանունը չեմ հիշում:
Անշուշտ, երկա~ր պատմություն է....Երբ հարցազրույցի վերջավորության հարցրեցի.«Պապիկ, ի՞նչ պատգամ ունես այսօր հայ երիտասարդությանը կամ ապագա սերնդին, ի՞նչ է քո ասելիքը», նա սկսեց հեկեկալ և ամբողջ մարմնով դողալով խեղդված ձայնով և պոռթկումով ասաց.«Մի խնդրանք ունեմ՝ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԻԱՆԱՆ, ՄԻ ԲՌՈՒՆՑՔ ԴԱՌՆԱՆ ՈՒ ԱՏՈՄԱԿԱՆ ՌՈՒՄԲԻ ՆՄԱՆ ՊԱՅԹԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԻՆ»:
Շահե Ա Աճեմյան, ֆեյսբուք: