Լրագրող Եվգենիա Կիսելևայի մուտքն Ուկրաինա մոտակա մի քանի ժամվա ընթացքում կթույլատրվի
Լրագրող Եվգենիա Կիսելևայի մուտքն Ուկրաինա մոտակա մի քանի ժամվա ընթացքում կթույլատրվի: Այս մասին գրում է РИА «Новости»-ին՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Մարկիյան Լուբկիվսկիին:
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը լրջորեն ստուգումներ է անցկացնում երկիր մուտք գործող անձանց: Այդպիսի ստուգումների կիզակետում հայտնվել է նաև լրագրող Եվգենիա Կիսելևան: Եվգենիային մոտակա մի քանի ժամվա ընթացքում կթույլատրեն մուտք գործել երկիր», - ասել է Ուկրաինայի ԱԾ ղեկավարը:
Նրա խոսքով, այսպիսի ստուգումները պայմանավորված են անվտանգության նկատառումներից ելնելով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները Լրագրող Եվգենիա Կիսելևային թույլ չէին տվել մուտք գործել երկիր, շփոթելով նրան մեկ այլ լրագրողի հետ: