Երեք երկրում մեկ շաբաթվա ընթացքում Էբոլա վիրուսով վարակվել է 1000 մարդ
Գվինեայում, Լիբերիայում և Սերրա-Լեոնեյում անցյալ մեկ շաբաթվա ընթացքում Էբոլա վիրուսով վարակվել է ավելի քան 1000 մարդ: Այս մասին գրում է Reuters-ը:
Այսպիսի հայտարարություն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ հիվանդությունների կանխարգելման բաժնի տնօրեն Իզաբել Նաթթալլը:
«Ինչ վերաբերում է Էբոլային, մենք մեկ շաբաթվա ընթացքում գրանցել ենք 976 դեպք՝ երեք երկրում», - ասել է Նաթթալլը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Տեխասի բուժքույրը վարակված չի եղել Էբոլայով: