ՌԴ-ն ակնկալում է Եվրասիական տնտեսական միությանը Տաջիկստանի անդամակցությունը
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ռուսաստանն ակնկալում է, որ ժամանակի ընթացքում Տաջիկստանը կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Գրում է Russian.rt.com-ը:
«Մենք բանակցություններ ենք վարում մեր տաջիկ գործընկերների հետ և նրանք ուշադիր ուսումնասիրում են հնարավոր անդամակցության պայմանները», - հայտարարել է Մատվիենկոն: