Գերմանիայում էբոլա վիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է գրանցվել
Գերմանիայի արևմուտքում գտնվող Օբերհաուզեն քաղաքում էբոլա մահացու վիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնել է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Գրում է Russain.rt.com-ը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փրկարարներն ու ոստիկանությունը շրջափակել են այն շենքը, որում մասնավոր բնակարան է գտնվում, որտեղ գրանցվել է վիրուսի հնարավոր տարածումը:
Սակայն իշխանությունների կողմից դեռևս տարածված հաղորդագրությունը մեկնաբանության չի արժանացել: