Սիրիան կարող է Ռուսաստանից մեկ միլիարդ դոլար պետական վարկ խնդրել
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սոչիում անցկացվող ռուս-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում Սիրիան Ռուսաստանին կարող է խնդրել մեկ միլիարդ դոլարին համարժեք պետական վարկ տրամադրել: Այդ մասին հայտնել է "Коммерсант" պարբերականը: Գրում է Ria.ru-ն:
Պարբերականի փոխանցմամբ՝ երեկ Սոչիում մեկնարկած եռօրյա ռուս-սիրիական միջկառավարական հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Սիրիայի իշխանությունների մտադրությունն է՝ Ռուսաստանից մեկ միլիարդ ոլարի չափով պետական վարկ տրամադրելու մասին: