Իտալիայի վարչապետը միջազգային հարաբերություններում կարևորում է Ռուսաստանի դերը
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, այսօր ելույթ ունենալով Ազգային խորհրդարանում, հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում հնարավոր կլինի առաջընթացի հասնել և միաժամանակ կարևորել միջազգային հարաբերություններում Ռուսաստանի Դաշնության դերը: Գրում է Ria.ru-ն:
Հիշեցնելով Եվրոպա-Ասիա ֆորումի շրջանակներում Ռուսաստանի, Ուկրաինայի և եվրոպական առաջնորդենրի մասնակցությամբ Միլանում կայացած հանդիպման մասին՝ Ռենցին ընդգծել է, որ այնտեղ զգալի քայլեր են արվել դեպի առաջ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում: