Մոսկվան կոչ է անում Արևմուտքին ազդել Կիևի վրա, որպեսզի վերջինս դադարի կասետային զինամթերք կիրառել
Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Արևմուտքին ազդել Կիևի վրա, որպեսզի վերջինս դադարի կասետային զինամթերք կիրառել, որի կիրառումը հանցագործություն է համարվում: Գրում է Russianrt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին համապատասխան հայտարարությամբ այսօր հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում: