Ռուս դիտորդները ներկա կլինեն Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին
Ռուս դիտորդները մասնակցություն կցուցաբերեն Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության առաքելության Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների աշխատանքներին: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատավական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում: