Հետախուզվող կինը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 17.50-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արմինե Մ.-ն, որը հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):