ՌԴ Միգրացիոն ծառայությունը տեղյակ չէ Վիկտոր Յանուկովիչի ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու մասին
Ռուսաստանի Դաշնության Դաշնային միգրացիոն ծառայությունը տեղեկություն չունի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին իբրև Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանդին Ռոմոդանովսկին: