Տղաս արվամոլին ծեծելու համար դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման. դատապարտված տղայի մայր
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց իր բողոքով էր ներկայացել մի քաղաքացի, ում որդին դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման` արվամոլին ծեծելու համար:
«Տղաս միշտ մանկական այգում վազում էր: Մի անգամ վազելու ընթացքում արվամոլը ասել է, որ դա իրենց տարածքն է և այյլևս այնտեղ չգնան: Տղաս ծեծել է նրան: Ես չգիտեմ՝ ինչ է եղել, բայց մի բան եղել է չէ, որ ծեծել է, հենց այնպես հո չէր ծեծի: Ես մի շարք կառույցների եմ դիմել, բայց ոչ ոք չի ուզում օգնել»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կինը:
Վարդուհի Ստեփանյան