Յացենյուկը սպասում է գազի հարցով Ստոկհոլմի որոշմանը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը սպասում է, որ Ստոկհոլմի արբիտրաժը որոշում կընդունի «Нафтогаз»-ի և «Газпром»-ի միջև վեճի մասին մինչև նոյեմբերի վերջ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ստոկհոլմի որոշումը ձմեռային շրջանում գազի մատակարարումն է, որին կարելի է սպասել մինչև նոյեմբերի վերջ: Կամ կստորագրվի համապատասխան միջանկյալ համաձայնագիր»,-ասել է Յացենյուկը «Сегодня» թերթի հարցազրույցի ժամանակ: