Հյուսիսային Կորեան փակում է սահմանը էբոլայի պատճառով
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները փակել են օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը դեպի երկիր էբոլա վիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Գրում է Russian.rt.com-ն:
Այդ մասին հայտնել է Չիանստանում տեղակայված Koryo Tour տուրիստական ընկերությունը, որը մասնագիտացվում է Հյուսիսային Կորեա շրջագայություններ կազմակերպելով:
«Մեր գործընկերները նոր հայտնել են, որ վաղը Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը վաղը կդադարի օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունել էբոլա վիրուսի տարածման սպառնալիքի պատճառով», - ասվել է տուրիստական ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ: