Ռուսաստանի հետ սահմանում պատը կկառուցվի բյուջետային միջոցներով. Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ուկրաինառուսական սահմանին «Պատ» ծրագիրը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել է, որ սահմանի մոտ աշխատանքները կավարտվեն երեք տարուց: Վարչապետը այցելել է պետական սահման միզազգային անցակետում, որտեղ հաստատել է առաջնահերթ աշխատանքների իրականացումը: