Դադարեցվել են դատավորներ՝ Եվա Դարբինյանի և Իսկուհի Վարդանյանի լիազորությունները
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի եզրակացությունները' ո ր ո շ ու մ ե մ.
2014 թվականի հոկտեմբերի 22-ից դադարած համարել՝
1) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա ԴԱՐԲԻՆՅԱՆԻ լիազորությունները.
2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Իսկուհի ՎԱՐԴԱՆՅԱՆԻ լիազորությունները: