Ավելի քան 2,5 մլն ուկրաինացի է գտնվում Ռուսաստանի տարածքում
Դեպի Ռուսաստան Ուկրաինայի քաղաքացիների հոսքը Դոնբասի կոնֆլիկտի սկզբից աճել է 60%-ով: Այժմ Ռուսաստանում 2,6 մլն ուկրաինացի է գտնվում: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
«Այս տարի հոսքը մեծ է Ուկրաինայից: Անցյալ տարվա համեմատ այն աճել է 60%-ով»,-ասել է Ռոմոդանովսկին:
Այս մասին գրում է РИА Новости-ն: