Իռլանդիայի սենատը ճանաչել է Պաղեստինի ինքնավարությունը
Իռլանդիայի սենատը ճանաչել է Պաղեստինի ինքնավարությունը: Այս մասին հայտնում է Polit.ru-ն:
Փոխանցվում է, որ սենատը ճանաչել է Պաղեստինի ինքնավարությունը առանց քվեարկության, քանի որ սենատի բոլոր ներկայացուցիչներն ի սկզբանե աջակցել են այդ որոշմանը:
Սակայն հայտնի է, որ Իսրայելի դեսպան Բոազ Մոդայը փորձել էր տարհամոզել սենատորներին բանաձևի ընդունման հարցում: