ԱԺ-ում քննարկվել է «Սահմանային գյուղական համայնքներին արտոնություններ տալու վերաբերյալ» օրինագիծը
ԱԺ հոկտեմբերի 23-ի նիստին շարունակում է «Սահմանային գյուղական համայնքներին արտոնություններ տալու վերաբերյալ» օրինագծի քննարկումը: Օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ գուցե որոշակի թերություններ հնարավոր լինի առաջ բերել, սակայն պետք է նաև նշել այն ձեռքբերումները, որոնք եղել են մինչ այդ, այն է՝ 2014թ.-ին պետական բյուջեից դրամական միջոցներ են տրամադրվել Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքների, ինչպես նաև Տարածաշրջանային նախարարությանը, որպեսզի ջրի վարձը և հողի դիմաց հարկը կիսվի 50 տոկոսով:
«Արտոնություններ են հասնում նաև այդ տարածաշրջանի բոլոր ուսանողներին: Այս օրենքը, իսկապես, ունի որոշակի թերություններ, սակայն այն գործընկերներիս համատեղ ջանքերի արդյունքում կշտկվի և ավելի լավ օրինագիծ կդառնա: Նաև ունենք կոչ այս օրինագծի կապակցությամբ, այն է՝ գյուղական բառը հանել և պարզապես թողնել սահմանամերձ համայնքներ տերմինը»,-ասաց Արաիկ Հովհաննիսյանը: