«ԻԼԻՊ»-ի զինյալները մահմեդականներ չեն. շեյխ
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխուլիսլամ Գադջի Ալլահշուքյուրը հայտարարել է, որ «ԻԼԻՊ»-ի զինյալները չեն հանդիսանում մահմեդականներ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ նա հայտարարել է, որ «ԻԼԻՊ»-ի զինյալների բոլոր գործողությունները հակասում են իսլամին:
«Օրինակ նրանք գլխատում և մասնատում են մարդկանց և այդ ժամանակ գոռում են «Ալահ Աքբար»»,-հայտարարել է Ալլահշուքյուրը: