Վայոց Ձորի մարզպետն ազատվեց պաշտոնից
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այսօրվա կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Էդգար Ղազարյանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության բնագավառում: