ԱՊՀ-ն «ԻՊ»-ի համար հանդիսանում է զինյալների մատակարար
ԱՊՀ երկրների ավելի քան 1.5 հազար քաղաքացի Սիրիայում կռվում են, որպես վարձկաններ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ այսպիսի տեղեկություն է հայտնվել ԱՊՀ-ի Հակաահաբեկչական ծառայության մամլո ծառայությունում, որը իր հերթին հղում է արել գերատեսչության ղեկավար Անդրեյ Նովիկովի զեկույցին:
Նշվում է, որ Նովիկովը հայտնել է, որ ԱՊՀ երկրների համար խնդիր է դարձել այդ զինյալների վերադարձն իրենց երկրներ, քանի որ նրանք այդ կետերում ստացել են մարտական փորձ և կարող են ահաբեկչություններ կազմակերպել: