«Внуково» օդանավակայանի ևս մի քանի աշխատակից հեռացվել է աշխատանքից
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք «Внуково» օդանավակայանի գլխավոր տնօրենն ու իր տեղակալը հրաժարական են տվել և նրանց հրաժարականը ընդունվել է:
Այժմ ինչպես հայտնում է РИА Новости-ն աշխատանքից հեռացվել են «Внуково» օդանավակայանի տնօրենի փոխարինողը, առաջատար ճարտարագետը և աերոդրոմի շահագործման մասնաճյուղի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաթիռը բախվել էր ձյուն մաքրող սարքին, որի հետևանքով զոհվել էին ինքնաթիռում գտնվող մարդիկ, որոնց թվում եղել էր նաև Total ընկերության տնօրենը: