Օտավայում տեղի ունեցած հրաձգության ժամանակ վիրավորված պահակախմբի զինվորը մահացել է (տեսանյութ)
ԱշխարհԿանադայի մայրաքաղաք Օտավայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության ժամանակ վիրավորված պատվո պահակախմբի զինվորը մահացել է: Այս մասին հայտնում է CTV News-ը:
Փոխանցվում է, որ Կանադայի կառավարության անդամ Ջեյսոն Քեննին, բացի այդ հայտարարել է, որ վիրավորվել է խորհրդարանի անվտանգության ծառայության պահակախմբի մեկ այլ անդամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Կանադայի մայրաքաղաք Օտավայի կենտրոնում անհայտ անձը կրակ էր բացել Առաջին աշխարհամարտում զոհված կանադացիների պատվին կառուցված հուշահամալիրի պատվո պահակազորի վրա: