«Внуково»-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել
«Внуково» օդանավակայանի գլխավոր տնօրենն ու իր տեղակալը հրաժարական են տվել և նրանց հրաժարականը ընդունվել է: Այս մասին գրված է օդանավակայանի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ հոտեմբերի 21-ին «Внуково» օդանավակայանում Falcon բիզնես ավիաընկերության ինքնաթիռը վթարի էր ենթարկվել:
Չվերթուղում այն բախվել էր ավտոտեխնիկային: Վթարից մահացել է 4 մարդ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: