Այսուհետ կիրականացվի «Սիմֆերոպոլ-Երևան» ուղիղ չվերթ
Հայաստանից Ղրիմ այսուհետ ուղիղ չվերթ կիրականացվի:Այս մասին հայտնում է Интерфакс-ը`հղում տալով Ղրիմի տրանսպորտի նախարարության կատարած հայտարարությանը:
Նախարարի խոսքով`«Грозный Авиа» ավիաընկերությունը, նոյեմբերի 16-ից կսկսի Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ իրականացնել:
«Առաջին տոմսերն արդեն վաճառվել են: Չվերթը կիրականացվի շաբաթվա մեջ մեկ անգամ` կիրակի օրը»,-ասել է Ցուրկինը:
Ռուսաստանին միանալուց հետո սա Ղրիմի երկրորդ միջազգային օդային երթուղին է: Ավելի վաղ իրականացվել էր Ղրիմ-Ստամբուլ չվերթը:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: