Վազգեն Խաչիկյանի քաղաքապետ եղբայրը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ըստ նույն տեղեկությունների՝ Ախթալայի մի բնակիչ իրենց քաղաքապետի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին բողոք է ներկայացրել, համաձայն որի քաղաքապետը մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքում յուրացումներ է թույլ տվել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: