Փնտրենք սկզբունքային լուծումներ
«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում անընդհատ կրկնվող իրավիճակները, երկու տասնամյակից ավելի չլուծվող սոցիալական խնդիրները, քաղաքական անփոփոխ հռետորաբանությունն ու գործելաոճը՝ իշխանության կողմից՝ բրեժնևյան-լճացած, ընդդիմության կողմից՝ ագրեսիվ-հեղափոխական, այս ամենը հիմք են տալիս մտածելու, որ անհրաժեշտ է փնտրել ավելի ֆունդամենտալ, ավելի սկզբունքային լուծումներ, քան առաջարկում է ներկայիս քաղաքական վերնախավը:
Գուցե կան միամիտներ, որոնք հավատում են «մի քիչ համբերեք, լավ կլինի», կամ «որ մենք գանք, լավ կլինի» տիպի խոսակցություններին՝ դա էլ կարելի է վերագրել մեր դյուրահավատությանը:
Քաղաքական դաշտի բոլոր խաղացողներն արդեն հասցրել են մի շրջան գալ ու գնալ, բոլորն իրենց դրսևորել են «լավ» (այն իմաստով, որը ժողովուրդն է ակնկալում) երբեք չի եղել:
Չի էլ լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ա/ մենք չենք վերահաստատել անկախ պետություն ունենալու մեր ցանկությունը, բ/ մենք չենք որոշել, թե ինչպիսի պետությունում ենք ուզում ապրել»:
Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: