Քեմերոնը ցավակցություն է հայտնել Կանադայի վարչապետին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ցավակցություն է հայտնել Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերին Օտտավայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Ես ցնցված եմ այսօր Օտտավայում տեղի ունեցած ահաբեկչությունից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում վարչապետ Հարպերին և Կանադայի ժողովրդին, ով այժմ հաղթահարում է դեպքի հետևանքները»,-Թվիթթերի իր էջում գրել է Քեմերոնը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: