ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը «հաջողված» է համարում
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասական ազդեցություն ունեն ռուսական տնտեսության վրա, ինչը վկայում է իրականացվող քաղաքականության հաջողության մասին: Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Տնտեսական կանխատեսումները ցույց են տալիս, որ պատժամիջոցները, որոնք կիրառել է ԱՄՆ-ն եվրոպական երկրների հետ, տնտեսական զգալի ազդեցություն են ունեցել Ռուսաստանի վրա»,-չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: