Սլովակիան խնդրել է Ռուսաստանին ավելացնել գազի մատակարարումը. Նովակ
Սլովակիան խնդրել է Ռուսաստանին ավելացնել գազի մատակարարման ծավալներն այս ձմռան համար: Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Նրանք ցանկանում են, որպեսզի մենք ավելացնենք գազի մատակարարման ծավալներն այս ձմռան համար...Նրանք խնդրել են մինչև հայտի ներկայացումը ավելացնել»,-ասել է Նովակը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է քննարկվել Սլովակիայի պատվիրակության հետ ազգային նավթագազային ֆորումի շրջանակներում:
Այս մասին գրում է РИА Новости-ն: