Օբաման տեղեկացվել է Օտտավայի կրակոցների մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղեկացվել է Օտտավայի կրակոցների մասին: Այս մասին լրագրողներին է հայտնել Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Նախագահը տեղեկացված է: Մոտակա ժամանակներս Օբաման հեռախոսային զրույց կունենա Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերի հետ, որպեսզի քննարկեն ԱՄՆ հնարավոր օգնության մանրամասները»,-ասել է Ջոշ Էռնեստը:
Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանությունները պահպանում են կապը իրենց կանադացի գործընկերների հետ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: