«ԻՊ»-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիան 18 ավիահարված է հասցրել Իրաքում և Սիրիայում
ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը հերթական ավիահարվածներն են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինների դիրքերի ուղղությամբ Իրաքում և Սիրիայում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը:
Ինչպես հաղորդվում է՝ կոալիցիայի ռազմական ավիացիան 12 ավիահարված է հասցրել Մոսուլ քաղաքի մոտ, որը գտնվում է Իրաքի հյուսիսում:
Բացի այդ՝ ԱՄՆ-ն 6 ավիահարված է հասցրել Թուրքիայի հետ սահմանակից սիրիական Քոբանի քաղաքի մոտ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: