Էբոլա տենդի զոհերի թիվը 5 օրում հասել է 300-ի
Աֆրիկյան երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սյերրա-Լեոնեում, Էբոլա վիրուսի զոհերի թիվը կազմում է 4868 մարդ, վարակվածների թիվը հասնում է 10 հազարի: Այս մասին հաղորդում է առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը:
Համաձայն չորեքշաբթի օրը ստացված տվյալների՝ 5 օրում զոհերի թիվը աճել է 300-ով: Ավելի վաղ հաղորդվում է 4546 զոհի և ավելի քան 9 հազար վարակվածների մասին:
Այս մասին գրում է РИА Новости-ն: