ՃՏՊ Թևոսյան փողոցում
Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.26-ին տեղեկաություն է ստացվել, որ Երևանի՝ Թևոսյան փողոցում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ «1-03» ծառայությանը պատկանող «Ֆորդ» մակնիշի 017ՍԼ64 պ/հ շտապօգնության ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել եզրաքարին. բժիշկ Ս. Գ.-ը (ծնվ.1954թ.) քթի կոտրվածքով հոսպիտալացավել է Սրբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ՃՈ աշխատակիցները: