Դոնեցկում ԵԱՀԿ դիտորդների թիվը կհասնի 150-ի
Մոտ ապագայում ԵԱՀԿ դիտորդների թիվը Դոնեցկում կհասնի 150-ի: Այս մասին հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսնեկոն:
Նա նաև նշել է, որ դիտորդների աշխատանքը վերահսկում է 2 անօդաչու սարք:
Լիսենկոյի խոսքով` Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների երեկվա հեռախոսազրույցից հետո հակամարտության գոտում ռմբակոծությունը զգալիորեն նվազել է:
Այս մասին գրում է ТАСС-ը: