Հայ-իրանական հարաբերությունները կարող են տնտեսականից տեղափոխվել ռազմավարական դաշտ. Վարդան Ոսկանյան
Ներկայումս հայ-իրանական հարաբերություններն իրենց դրսևորման լավագույն փուլում են գտնվում: Իրանի հանրապետության ստեղծումից և ՀՀ-ի անկախացումից ի վեր երկու պետությունների միջև բախում չի եղել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ-իրանական հարաբերություններին նման բնորոշում տվեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Հանդիպման ժամանակ բանախոսն անդրադարձավ վերջերս ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցին:
«Իսլամական հանրապետությունն պատժամաիջոցների պատճառով զգալի վնասներ է կրել, մինչդեռ պատժամիջոցների թուլացումը թույլ կտա շատ նախագծեր կյանքի կոչել: Էներգետիկայի հարցում Իրանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել»,-նշեց իրանագետը:
Բանախոսը նկատեց, որ եթե Իրանը Հայաստանին աջակցի նաև ատոմակայանի կառուցման նախագիծն իրականացնել, ապա հայ-իրանական հարաբերությունները կարող են տնտեսականից տեղափոխվել ռազմավարական դաշտ:
Վարդուհի Ստեփանյան