Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը տեղափոխվում է նոր թիմ
Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլն այս շաբաթ պայմանագիր կստորագրի Ամերիկյան ֆուտբոլային լիգայի «Նյու Յորք Կոսմոս» թիմի հետ։ Ռաուլը մադրդիդյան ակումբի ռեկորդակիր է:Նա անց է կացրել 741 խաղ, որոնք ընթացքում նրա կողմից գրանցվել է ավելի քան 323 գոլ:
Մադրիդը լքելուց հետո նա խաղացել է գերմանական «Շալկեում» և կատարյան «Ալ-Սադդում»։
Նոր տրանսֆերտի շրջանակներում 37-ամյա ֆուտբոլիստը ոչ միայն խաղալու է, այլ նաև մարզելու է ֆուտբոլային ակադեմիայի պատանեկան թիմին։