«ԻՊ»-ին անդամակցելու նպատակով միջին հաշվով 5 բրիտանացի շաբաթական մեկնում է Իրաք և Սիրիա. ԶԼՄ-ներ
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ոստիկանության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ գերատեսչության հաշվարկներով յուրաքանչյուր շաբաթ միջին հաշվով գրեթե հինգ բրիտանացի ուղևորվում է Իրաք և Սիրիա «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանն անդամակցելու նպատակով: Այս ամսին գրում է Russian.rt.com-ը:
The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այդ նպատակով երկրի տարածքն արդեն հասցրել է լքել գրեթե 500 քաղաքացի: