ՌԴ-ն կարգելի Մոլդովայից մսի ներկրումը երկիր
"Россельхознадзор"-ը հոկտեմբերի 27-ից կարգելի Մոլդովիայից մսի ներկրումը Ռուսաստան: Այս մասին գրում է ТАСС -ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Սերգեյ Դանկվերտին:
«Հոկտեմբերի 27-ից մենք կարգելենք Մոկդովիայից մսի ներկրումը մեր երկիր», - ասել է նա, հավելելով, որ «Россельхознадзор"-ը ստուգումներն անցկացրել է մասնավորապես Բելառուսում, քանի որ այնտեղ վերահսկողությունն ավելի մեծ է:
Նրա խոսքով` ստուգումների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք: Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ն արգելել է Ուկրաինայից մրգերի և բանջարեղենի ներկրումը: