Մեքսիկայում դասախոսներն ու ուսուցիչները այրել են «Դեմոկրատական հեղափոխություն» կուսակցության շենքը
Մեքսիկայի Իգուալա քաղաքում զայրացած ուսուցիչների և դասախոսների խումբն այրել է «Դեմոկրատական հեղափոխություն» կուսակցության շենքը: Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի կարգադրմամբ՝ ոստիկանների և հանցագործների խումբը հարձակվել էր քաղաքի ցուցարար ուսանողների վրա: Այս ամսին գրում է Russian.rt.com-ը:
Վրդովված դասախոսները շրջափակել են «Դեմոկրատական հեղափոխություն» կուսակցության գրասենյակը, որի անդամ է հանդիսանում Իգուալայի քաղաքապետ Հերերո Անխել Ագիրեն, և սկսել այրվող պարագաներ նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ է սկսվել:
Հրդեհի մարման համար դեպքի վայր են ժամանել փրկարարները, ինչպես նաև Չիլպանսինգոյի հասարակական անվտանգության ուժերը:
Դասախոսների զայրույթը պայմանավորված է սեպտեմբերին ցույցերի ընթացքում 6 զոհված և 43 անհետացման ուսանողի հանգամանքով: