Աֆղանստանն ափիոնի արտադրության ռեկորդ է սահմանել
Աֆղանստանում ափիոնի բերքը 2013-ին հասել է ռեկորդային մակարդակի: Այս մասին հայտնում է BBC-ին՝ հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին:
Փոխանցվում է, որ ԱՄՆ-ը 13 տարում 7.6 մլրդ դոլար է ծախսել՝ փորձելով կրճատել Աֆղանստանում ափիոնի կակաչի ցանքատարածությունները:
Նշվում է, որ մասնագետների հաշվարկներով՝ Աֆղանստանում արտադրվում է ամբողջ աշխարհում օգտագործվող ափիոնի 80%-ը։ 2013 թ Աֆղանստանում ափիոնի ցանքատրածքները կազմել են 209 հազար հա: