ԱՄՆ-ի երեք երիտասարդ բնակչուհիներ կասկածվում են «ԻՊ»-ին անդամակցելու մեջ
Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ-ի երեք երիտասարդ բնակչուհիների կասկածում է Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը միանալու ցանկություն ունենալու մեջ: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, հղում կատարելով ՀԴԲ-ի ներկայացուցչին, աղջիկները Դենվեր քաղաքի բնակչուհիներ են, որոնց անունները չեն բարձրաձայնվել, ովքեր ձերբակալվել են Գերմանիայում՝ ենթադրաբար Սիրիա ուղևորվելու ճանապարհին:
Ներկայումս ամերիկուհիները վերադարձվել են հայրենիք: Տարվում է հետաքննություն հանգամանքները պարզելու նպատակով: