Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման
Հոկտեմբերի 22-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալային դատապարտել է 7 տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է "Рустави-2" հեռուսատաալիքը:
Փոխանցվում է, որ 2006 թ. Թբիլիսիում Իսանի-Սամգորի ավտոկայանի մոտ իրականցվել էր հատուկ օպերացիա, որի ժամանակ սպանվել էր 3 երիտասարդ:
Նշվում է, որ հենց այս գործով էլ հարուցվել էր քրեական գործ Ախալայի նկատմամբ: