Կանադայում ահաբեկչական վտանգի մակարդակը բարձրացվել է հնչող սպառնալիքների պատճառով
Կանադան ահաբեկչական վտանգի մակարդակը ցածրից բարձրացրել է միջինի` ահաբեկիչների կողմից հնչեցրած այն սպառնաիքներից հետո, որ նախատեսվում է ահաբեկչություններ իրականացնել Մերձավոր Արևելքում ծայրահեղականների դեմ պայքարին մասնակցող միջազգային կոալիցիայի անդամ երկրներում:Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանադան միացել էր Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի համար ստեղծված միջազգային կոալիցիային:
Ի պատասխան դրան՝ ահաբեկիչները սպառնացել են ահաբեկչություններ իրականացնել կոալիցիայի անդամ երկրներում: