ԱՄՆ-ն «ԻՊ»-ի դեմ պայքարում ծախսել է 424 մլն դոլար
ԱՄՆ-ն և կոալիացիայի երկրները «ԻՊ»-ի դեմ պայքարի ժամանակ Սիրիայում և Իրանում ծախսել են ավելի քան 424 մլն դոլար: Այս մասին գրում է Reuters -ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբի կատարած հայտարարությանը:
Քիրբիի խոսքով` ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն օրական արժե 7,6 մլն դոլար: Գործողությունները սկսվել են 2014թ.-ի օգոստոսի 8-ին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն 7 հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում գտնվող «ԻՊ»-ի դիրքերին: