Ամերիկյան զենքերը, որոնք ինքնաթիռից նետվել էին քրդերի համար հայտնվել է «ԻՊ»-ի զինյալների ձեռքում
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին խոստովանել է, որ ամերիկյան զենքը, որը ավելի վաղ նետվել էր Քոբանիի քուրդ պաշտպանների համար կարող էր հայտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ երեկ հայտնվել էր տեղեկություն, որ իսլամիստներին հաջողվել էր ձեռք գրավել զենքի խմբաքանակ, որն ԱՄՆ-ի օդային ուժերը նետել էին քրդերին օգնելու համար:
Նշվում է, որ զենքի այդ խմբաքանակի մեջ եղել են՝ նռնակներ, զինամթերք և ռեակտիվ նռնակներ: