Տրանսպորտի և կապի նախարարությունը Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 1.1 մլն դոլարի պայմանագիր է կնքել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կամ նույն ինքը «Բիզնես լեդին» միջազգային ատյաններում Հայաստանին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր պայմանագրերից մեկը՝ ավելի քան 452 մլն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիան ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության հետ:
Պայմանագրային գումարի մոտ 70 տոկոսն արդեն վճարվել է, մնացածն էլ մինչև տարեվերջ կվճարվի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատել է, որ նշված ընկերության միակ սեփականատերն ինքն է»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: